18 Փտր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ում դատավորը Թրամփի վարչակազմին կարգադրել է վերադարձնել Ֆիլադելֆիայի թանգարանից հանված ստրկության մասին ցուցանմուշները

ԱՄՆ-ում դատավորը Թրամփի վարչակազմին կարգադրել է վերադարձնել Ֆիլադելֆիայի թանգարանից հանված ստրկության մասին ցուցանմուշները

Ջորջ Օրուելի «1984» վեպի դիստոպիկ աշխարհին հղում անող դաշնային դատավորը կարգադրել է Թրամփի վարչակազմին վերադարձնել Ֆիլադելֆիայի հայտնի պատմության թանգարանից հանված ստրկության մասին ցուցանմուշը․ գրում է CNN-ը։

Ցուցանմուշը հանվել էր հունվարի վերջին, Թրամփի վարչակազմի հրամանով:

Այժմ Ֆիլադելֆիա նահանգն այս հարցով դատական հայց է ներկայացրել, և դատավորը համաձայնել է, որ ցուցանմուշի հեռացումն անօրինական է՝ հրամայելով վերականգնել վահանակներն ու ցուցադրությունները, քանի դեռ դատական ​​գործի քննությունը չի ավարտվել։

Իր գրավոր որոշման մեջ դատավոր Սինթիա Ռուֆը հղում է կատարել Ջորջ Օրուելի «1984» վեպին՝ ասելով, որ պատմական ճշմարտությունը ջնջելու կամ փոխելու փորձը նման է Օրուելի հորինված «Ճշմարտության նախարարության» գաղափարին։

Որոշումը կառավարությանը թույլ չի տալիս հետագայում հանել ցուցանմուշը, մինչև դատարանը չլուծի վեճը:

Փենսիլվանիայի դեմոկրատ նահանգապետ Ջոշ Շապիրոն նախկինում քննադատել էր ստրկության մասին ցուցանմուշի հեռացումը՝ ասելով, որ Սպիտակ տունը փորձում է կոծկել պատմությունը։

 

Ռազմագերիներ