19 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քրեական վարույթ է նախաձեռնվել Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների դեպքի առնչությամբ․ ՔԿ

Քրեական վարույթ է նախաձեռնվել Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների դեպքի առնչությամբ․ ՔԿ

Այսօր Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (սպանության փորձը), 155-րդ հոդվածի (սպանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:

Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ․ հայտնում է Քննչական կոմիտեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ էին հնչել․ զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 10-ը

Ռազմագերիներ