19 Փտր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն հաստատել է իր հանձնառությունը ՀՀ-ում ժողովրդավարության կայունությանն աջակցելու հարցում՝ առաջիկա ընտրությունների ֆոնին

ԵՄ-ն հաստատել է իր հանձնառությունը ՀՀ-ում ժողովրդավարության կայունությանն աջակցելու հարցում՝ առաջիկա ընտրությունների ֆոնին

ԵՄ-ՀՀ հարաբերությունները շարունակում են խորանալ գործընկերության կարևորագույն պահին՝ ընդգծելով երկկողմ համագործակցությունը հիմնական ռազմավարական առաջնահերթությունների շուրջ առաջ մղելու համատեղ հանձնառությունը․ նշվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության տարածած հաղորդագրությունում։

Ինչպես նշվում է, հանձնակատար Մարթա Կոսի՝ մարտի 19-20-ը նախատեսված այցի և ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովի նախօրեին կայացել է Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային այցը ՀՀ՝ ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի իրականացման առաջընթացը գնահատելու համար: Այս ռազմավարական օրակարգը հիմնված է ԵՄ-ՀՀ երկարաժամկետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վրա:

Քննարկումների հիմնական թեման տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապերի ոլորտում տարածաշրջանային կապակցվածությունն էր: Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության աջակցությանը և դրա իրականացմանը միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգի հետ համատեղ: Սահմանվել են համատեղ որոշված առաջնահերթ նախագծերի համար ԵՄ աջակցության տարբերակներ՝ որպես համատեղ շահեր ընդգծելով տնտեսական կայունությունը և առևտրի ու շարժունակության համար նոր հնարավորությունների ստեղծումը:

Հաստատվել է նաև Հայաստանի համար նախատեսված «Դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակում բարեփոխումների և ներդրումների փաթեթի վերջնական նախագիծը՝ ներառյալ 202.5 միլիոն եվրոյի երկրորդ տրանշը, որի մասին հայտարարել էր հանձնակատար Մարթա Կոսը 2025 թվականի սեպտեմբերին իր այցի ժամանակ։

Վերահաստատվել է Եվրոպական միության շարունակական հանձնառությունը ժողովրդավարության կայունությանն աջակցելու հարցում՝ կենտրոնանալով առաջիկա ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանության վրա։

Ռազմագերիներ