19 Փտր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում կրկին կոչ են արել ուժեղացնել ջանքերն «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու» համար

Ադրբեջանում կրկին կոչ են արել ուժեղացնել ջանքերն «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու» համար

«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» (ԱՀՀ) ընդլայնված հանդիպում է անցկացրել Քեշքենդի և Փաշալի շրջանների համայնքների ներկայացուցիչների հետ։

Ներկայացվել է 2025 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույց, քննարկվել են առաջնահերթ ոլորտները և 2026 թվականի գործողությունների ծրագիրը։ Միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ ԱՀՀ-ի վարչության նախագահ և Միլլի Մեջլիսի (խորհրդարան) անդամ Ազիզ Ալաքբարլին խոսել է Դերելեյազ շրջանում իրականացվող կազմակերպչական, գիտական և հասարակական գործունեության մասին։ Նա հիշել է նախագահ Իլհամ Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու կոչը և ընդգծել վերադարձի գաղափարի իրականացման համար կազմակերպչական ջանքերը հետագայում ուժեղացնելու անհրաժեշտությունը»։

Միջոցառման ժամանակ առաջարկներ են արվել «տեղական մակարդակով կազմակերպչական գործունեությունն ամրապնդելու, երիտասարդներին այդ գործընթացներում ավելի ակտիվորեն ներգրավելու, Արևմտյան Ադրբեջանի պատմական և մշակութային ժառանգությունը համակարգված կերպով փաստաթղթավորելու և ապագա հրատարակությունների համար նյութեր հավաքելու վերաբերյալ»:

 

Ռազմագերիներ