19 Փտր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կառավարությունը ֆինանսական հատկացումներ տվեց ԱԺ ընտրություններին մասնակցած մի շարք կուսակցությունների

Կառավարությունը ֆինանսական հատկացումներ տվեց ԱԺ ընտրություններին մասնակցած մի շարք կուսակցությունների

Հայաստանի կառավարությունը փետրվարի 19-ի նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ՀՀ 2026 թվականի պետական բյուջaեից նյութական աջակցություն ցույց տալու մասին» որոշման նախագիծը․ գրում է «Արմենպրես»-ը։

Նախագծով սահմանվում է Ազգային ժողովի աշխատակազմին հատկացված միջոցների բաշխումը՝ ըստ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում օրենքով սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների և դաշինքների։

Ըստ հավելվածի՝ 2026 թվականի պետական բյուջեից կուսակցություններին նախատեսված է ընդհանուր առմամբ 520 մլն դրամ աջակցություն (տարեկան կտրվածքով)։

Մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 268 մլն դրամ, «Հայաստան» դաշինքին՝ 163 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 50 մլն դրամ, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 38 մլն դրամ։

Կառավարության հիմնավորման համաձայն՝ նախագիծը բխում է գործող օրենսդրությունից և ուղղված է խորհրդարանական ընտրություններում շեմը հաղթահարած քաղաքական ուժերի գործունեության ֆինանսական ապահովմանը։ Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո։

Ռազմագերիներ