
Ուկրաինայում պաշտոնյան կոռուպցիայի կանխարգելման գործակալությանը հայտնել է, որ 653.000 դոլարը գտել է իր մահացած տատիկի ավտոտնակում
Ուկրաինայի բնապահպանության պետական տեսչության նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Սուբբոտենկոն Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությանը հայտնել է, որ իր տատիկի ավտոտնակում, որը մահացել է 2020 թվականին, հայտնաբերել է 653․000 դոլար կանխիկ գումար․ հայտնում է inforesist.org-ը՝ հղում անելով պաշտոնյայի 2024 թվականի հայտարարագրի ամբողջական աուդիտի զեկույցին։
Հայտարարագիրը ներկայացնելու պահին Սուբբոտենկոն զբաղեցրել է Բնապահպանության պետական տեսչության տարածքային և միջտարածաշրջանային մարմինների համակարգման և վերահսկողության ոլորտի ղեկավարի պաշտոնը:
Ուկրաինայի կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունն ուշադրություն է հրավիրել 2024 թվականին հայտարարագրված 623․000 դոլար կանխիկ գումարի վրա: Պաշտոնյան բացատրել է, որ միջոցների զգալի մասը, մասնավորապես՝ 653․000 դոլարը, հայտնաբերել է Խարկովի «Պրոգրես» պետական կոնցեռնի ավտոտնակում՝ 2021 թվականին իր տատիկից՝ Օ.Մ. Բերբերյանից գույքը ժառանգելուց հետո:
Նա նմանատիպ բացատրություններ է տվել նաև իր 2022 թվականի հայտարարագրի ստուգումների ժամանակ: Սուբբոտենկոն հայտարարել է, որ միջոցները տատիկը ստացել է օրինական ճանապարհով:


