
Սրբուհի Գալյանը մեկնաբանել է Աջափնյակում կրակոցների հետ կապված միջադեպը
Շատ վատ է որ մեր երկրում նման դեպքեր դեռ գրանցվում են, բայց ամեն դեպքում հանցավորությունը բոլոր ժամանակներին, բոլոր երկրներին է բնորոշ․ մեկնաբանելով Աջափնյակում հնչած կրակոցները՝ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Կարդացի, որ անձնական հարաբերությունների հետ կապված վիճաբանության արդյունք է, իհարկե, ավելի մանրամասն տեղեկություններին չեմ տիրապետում, բայց անձնական հարաբերություններին միջամտելու իրական հնարավորություն պետությունը և կառավարությունը չունի»,- ասել է Գալյանը։
Դիտարկմանը, թե հնչում է քննադատություն, որ իշխանությունն ավելի շատ ընդդիմադիրների հետևից է ընկած և չի կարողանում կանխել հանցագործությունները՝ նախարարն արձագանքել է․ «Մեր երկրում քրեական գործերը հարուցվում են հանցագործության դեպքերի հիման վրա, անկախ նրանից՝ դրանք ում կողմից են կատարվում, այսինքն՝ որևէ կորելյացիա պետք չէ փնտրել»։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի Աջափնյակ համայնքում կրակոցներ էին հնչել։ Հոսպիտալացվել էր 7 մարդ․ նրանցից մեկը վիրահատության ժամանակ մահացել էր։


