
Ժամանակը սուղ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում նշանակում է, որ Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ դիվանագիտական համաձայնության հասնելու շանսը վտանգի տակ է․ Bloomberg Television-ի եթերում նշել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Մարիանո Գրոսսին։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու համար քիչ ժամանակ է մնացել։
«Ժամանակը սուղ է, բայց մենք աշխատում ենք ինչ-որ կոնկրետ բանի վրա»,- ասել է նա Bloomberg-ին։


