19 Փտր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրահանձնաժողովը հաստատել է SOCAR-ի կողմից իտալական էներգետիկ ընկերության 99.82% բաժնեմասի ձեռքբերումը

Եվրահանձնաժողովը հաստատել է SOCAR-ի կողմից իտալական էներգետիկ ընկերության 99.82% բաժնեմասի ձեռքբերումը

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է SOCAR-ի կողմից API Holding-ից Իտալիայի առաջատար էներգետիկ ընկերություններից մեկի՝ Italiana Petroli (IP) ընկերության 99.82% բաժնեմասի ձեռքբերումը. գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովին։

Գործարքը հիմնականում վերաբերում է հում նավթի և վերամշակված նավթամթերքի մատակարարմանը։

«Առաջարկվող գործարքը մրցակցային որևէ մտահոգություն չի առաջացնում, քանի որ հնարավոր գործարքի արդյունքում ընկերությունների շուկայական դիրքերը կմնան սահմանափակված։ Առաջարկվող գործարքը վերանայվել է միաձուլման պարզեցված վերանայման ընթացակարգով», – նշվում է հաղորդագրությունում:

Ռազմագերիներ