19 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այսօր Գուրգեն Մարգարյանի հիշատակի օրն է

Այսօր Գուրգեն Մարգարյանի հիշատակի օրն է

Այսօր՝ փետրվարի 19-ին, լրանում է սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 22-րդ տարելիցը։

2004թ. հենց այս օրը Բուդապեշտում անցկացվող ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում ուսումնական դասընթացի ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ դաժանաբար կացնահարեց 25-ամյա Գուրգեն Մարգարյանին։ Նա առավոտյան ժամը 5-ին, մուտք գործեց հանրակացարանի այն սենյակ, որտեղ բնակվում էին Մարգարյանն ու նրա հունգարացի դասընկեր Քութի Բալաշը, և հայ սպայի գլխին ու վզին կացնի 16 հարված հասցրեց։

2006 թվականին Հունգարիայի դատարանն ադրբեջանցուն դատապարտեց ցմահ ազատազրկման։ 2012 թվականին, սակայն, Սաֆարովը փոխանցվեց Ադրբեջանին, որտեղ անմիջապես ներում ստացավ և ազատ արձակվեց։

«Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում, խաղաղ միջավայրում կատարված ոճիրը ցնցեց ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ միջազգային հանրությանը։

Տարիներ անց՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններին զուգահեռ, Ալիևը մարդասպան Սաֆարովին գնդապետի կոչում շնորհեց։ Նրա «հերոսացումը» շարունակվում է։

Ռազմագերիներ