
Ես ամաչում եմ, որ այստեղ կանգնած` ինչ-որ կալանքի հարց պիտի լուծենք․ Բագրատ սրբազանի ելույթը՝ կետերով
Այսօր Բագրատ սրբազանի և 17 աջակիցների գործով հերթական դատական նիստն էր, որի ժամանակ Սրբազանը ելույթ ունեցավ։ Ներկայացնում ենք Սրբազանի ելույթը՝ կետերով․
- Ինձ ոչ ոք չի կարող զրկել ազատությունից:
- Կալանքի ցանկացած փոփոխություն համարում եմ համագործակցություն համակարգի հետ, և մերժում եմ հնարավոր այլընտրանքային միջոցները։
- Իմ կյանքը ձեր իշխանության ներքո չէ, իմ ազատությունը՝ ևս։ Հարցը՝ ո՞վ է կալանավորված և ո՞վ է ազատ, միայն ֆիզիկական տարածությամբ չի որոշվում։ Ես հոգով ազատ եմ։
- Ինձ ազատություն տվել են ծնողներս և Աստված։ Դա ոչ մեղադրողների, ոչ դատավորների, ոչ էլ իշխանավորների իրավասության ներքո չէ։
- Ռուբեն Վարդանյանին 20 տարի բանտարկեցին։ Դրանից առաջ մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ մի մասին՝ ցմահ, մի մասին 20 տարով բանտարկեցին։ Ես ամաչում եմ, որ այստեղ կանգնած՝ ինչ-որ կալանքի հարց պիտի լուծենք, երբ իմ եղբայրները, որոնց հետ ես հաց ու աղ եմ բաժանել, հիմա այնտեղ տառապում են, իսկ մենք այստեղ կալանքի մասին ենք խոսում։
- Կալանքի փոփոխությունը չեմ ընդունելու։
Հիշեցնենք, որ դատարանը երկարաձգեց Բագրատ սրբազանի կալանքը ևս 2 ամսով։


