19 Փտր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պայթյուն՝ ԱՄՆ դեսպանատան մոտ․ ոստիկանները փակել են Իսակովի պողոտան

Պայթյուն՝ ԱՄՆ դեսպանատան մոտ․ ոստիկանները փակել են Իսակովի պողոտան

Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 18:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, պայթյուն է տեղի ունեցել մեքենայում, որից հետո հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության 1 մարտական հաշվարկ։
Ելնելով քաղաքացիների և վարորդների անվտանգությունից՝ ոստիկանների հրահանգով որոշվել է ժամանակավորապես դադարեցնել դեսպանատան մոտից դեպի Հաղթանակ կամուրջ երթևեկությունը։

Այս պահին պարեկները պարզում են՝ արդյոք տուժած կամ տուժածներ կան, թե ոչ, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը»,- գրում է կայքը։

Ռազմագերիներ