19 Փտր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում ամսական 30 մլրդ խաղադրույք է կատարվում, խաղամոլությամբ տարված են երիտասարդները․ Առաքելյան

Հայաստանում ամսական 30 մլրդ խաղադրույք է կատարվում, խաղամոլությամբ տարված են երիտասարդները․ Առաքելյան

Վերջին տարիներին խաղամոլությունը Հայաստանում աճել է բառացիորեն երկրաչափական պրոգրեսիայով․ Facebook-ի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Խաղամոլությունը այսօր վերածվել է զանգվածային երևույթի։ Մեր երկրում ամսական շուրջ 30 միլիարդ դրամի խաղադրույք է արվում։ Սա պարզապես թիվ չէ․ սա լուրջ ահազանգ է։

Խաղադրույքների անսահմանափակ աճը հատկապես ազդում է երիտասարդների վրա՝ ձևավորելով արագ շահույթի վտանգավոր մշակույթ, որտեղ աշխատանքը, կրթությունը և հետևողական զարգացումը մղվում են երկրորդ պլան։ Երբ հաջողությունը ներկայացվում է որպես պատահական շահում, խաթարվում է արժեքային համակարգը։ Սա երկարաժամկետ սպառնալիք է պետության համար։

Եթե չենք ցանկանում, որ խաղամոլությունը դառնա լուռ համաճարակ, անհրաժեշտ է անհապաղ, համակարգային և հետևողական արձագանք։ Լուծումը մեկն է. Հայաստանում պետք է արգելվի բուքմեյքերական գործունեությունը, պետք է արգելվեն խաղադրույքները։ Հակառակ դեպքում մենք վտանգում ենք մեր հասարակության ապագան»,- նշել է նա։

Ռազմագերիներ