
Կալլասը պահանջում է Ռուսաստանից դուրս բերել իր զորքը Բելառուսից, Հայաստանից և Մոլդովայից․ RFE/RL
Խաղաղության համաձայնագրի շրջանակում ԵՄ-ն պահանջում է, որ Ռուսաստանը դուրս բերի իր զորքերն Ուկրաինայից, Բելառուսից, Հայաստանից և Մոլդովայից․ գրում է RFE/RL-ն։
Հրապարակման համաձայն՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ անդամ պետություններին է փոխանցել մի փաստաթուղթ, որում ուրվագծվում են այն զիջումները, որոնք Մոսկվան պետք է անի ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակում։ Պահանջների թվում են ռուսական բանակի թվաքանակի կրճատումը և հարևան երկրներից զորքերի դուրսբերումը, ինչպես նաև փոխհատուցումների վճարումը և «հասարակության ժողովրդավարացման անհրաժեշտությունը»։
ԵՄ-ի պահանջները ներառում են միջուկային զենքի տեղակայման արգելք Բելառուսում, ինչպես նաև ռուսական ռազմական ներկայության և զորքերի տեղակայման արգելք «Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայի Հանրապետությունում, Վրաստանում և Հայաստանում»։
ԵՄ-ն նաև սահմանում է փոխհատուցման պահանջները, որոնք Ռուսաստանը, ենթադրաբար, պարտավոր է վճարել։
RFE/RL-ը նշում է, որ ԵՄ դեսպանները նախատեսում են քննարկել փաստաթուղթն առաջիկա օրերին։


