20 Փտր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանը չի կորցնի իր ռազմավարական նշանակությունը TRIPP-ի պատճառով․ Մակա Բոճորիշվիլի

Վրաստանը չի կորցնի իր ռազմավարական նշանակությունը TRIPP-ի պատճառով․ Մակա Բոճորիշվիլի

Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր ճանապարհի (TRIPP) կառուցումը դրական զարգացում է տարածաշրջանի համար: Թբիլիսին այս երթուղին չի դիտարկում որպես Վրաստանով անցնող երթուղու մրցակից. ինչպես գրում է Eadaily.com-ը, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր ճանապարհների կառուցումը ներկայում ակտիվորեն քննարկվում է: Մենք կարող ենք վստահորեն ասել, որ դա լավ է տարածաշրջանի համար: Նոր ճանապարհները միայն կբարձրացնեն տարածաշրջանի կարևորությունը կապի առումով: Որոշ քաղաքական գործիչներ փորձում են օգտագործել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները և նվազեցնել Վրաստանի ռազմավարական դերը, որը ոչ մի ճանապարհ չի կարող փոխարինել: Չնայած նոր երթուղիների ի հայտ գալուն՝ Վրաստանը մշտապես պահպանում է իր ռազմավարական նշանակությունը համաշխարհային աշխարհաքաղաքական քարտեզի վրա», – «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բոճորիշվիլին։

Քաղաքագետ Ուգուր Մամեդովը մեկնաբանել է Վրաստանի ԱԳՆ-ի կողմից TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբ ցուցաբերված վստահությունը։

«Եթե վրացի քաղաքական գործիչները համաձայնության գան Աբխազիայի և Ռուսաստանի հետ երկաթուղու վերականգնման հարցում, ամբողջ կովկասյան լոգիստիկ շղթան կվերականգնվի։ Եվ այս սցենարի դեպքում Ադրբեջանը կկորցնի իր տարանցման մի մասը։ Այնպես որ, Վրաստանն իսկապես անհանգստանալու բան չունի. թող ուրիշներն անհանգստանան», – գրում է քաղաքագետ Ուգուր Մամեդովը Telegram-ի իր ալիքում։

Ռազմագերիներ