20 Փտր
2026
6° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ մահացել է ՊՆ զինծառայող

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ մահացել է ՊՆ զինծառայող

Այսօր՝ փետրվարի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Մանվել Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին դեպի Երասխ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, հողաթմբերին, մոտ 25 մետր շրջվելով հայտնվել բնակչի հողամասում. հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում էր ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասում, սակայն ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։

Ռազմագերիներ