
Արցախյան շարժումը ճիշտ էր, արդար էր, մենք պատմական արդարությունն էինք ուզում վերականգնել․ Աշոտ Դանիելյան
Այսօր արդեն երրորդ տարին է, որ մենք Արցախյան շարժման տոնն Արցախի Հանրապետությունում չենք նշում։ Այսօր մեր պարտքն է հիշել մեր բոլոր նահատակներին, որոնք պայքարել են հանուն Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, հանուն մեր հայրենիքի, որտեղ ապրել ենք մինչև 2023-ի բռնի տեղահանումը հպարտ, գլուխներս բարձր․ այսօր ասաց Եռաբլուր այցելած Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը։
«Այդ շարժումը ճիշտ էր, արդար էր։ Մենք պատմական արդարությունն էինք ուզում վերականգնել 1988-ին»,- ասաց նա ABC Media-ի հետ զրույցում։
«Սա միայն Արցախի պայքար չէր, սա մեր ինքնության պայքարն էր, և մենք ունեցանք հաղթանակներ»,-հավելեց նա։


