20 Փտր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աֆղանստանում տղամարդն իրավունք ունի ծեծել կնոջը և երեխաներին՝ պայմանով, որ չկոտրի նրանց ոսկորները

Աֆղանստանում տղամարդն իրավունք ունի ծեծել կնոջը և երեխաներին՝ պայմանով, որ չկոտրի նրանց ոսկորները

Աֆղանստանի կառավարությունն օրենք է ընդունել, որով տղամարդկանց թույլատրվում է ծեծել իրենց կանանց և երեխաներին, եթե դա չի առաջացնում «ոսկորների կոտրվածքներ կամ բաց վերքեր»․ գրում է The Telegraph-ը։

Աֆղանստանում օրենքն ամուսնական ծեծը դասակարգում է որպես «թազիր»՝ հայեցողական պատիժ, այլ ոչ թե քրեական արարք։ Այն ստորագրվել է «Թալիբան»-ի գերագույն առաջնորդ Հիբաթուլլահ Ախունդզադայի կողմից և փոխանցվել երկրի դատարաններին։

Նշվում է, որ նույնիսկ այն դեպքերում, երբ լուրջ վնասվածք է հասցվել, և դա ապացուցվում է դատարանում, տղամարդու համար առավելագույն պատիժը ենթադրում է 15-օրյա ազատազրկում։ Դատարան բողոք ներկայացնելու համար կինը պետք է ցույց տա իր վնասվածքները տղամարդ դատավորին՝ մնալով ամբողջությամբ քողարկված և տղամարդ խնամակալի ուղեկցությամբ․ տղամարդ խնամակալը հիմնականում ծեծը կատարած ամուսինն է։

Օրենքում չկա որևէ դրույթ, որը կարգելի կանանց նկատմամբ ֆիզիկական, հոգեբանական կամ սեռական բռնությունը։ Սակայն ևս մի թակարդ է նախատեսվում այն կանանց համար, որոնք կփորձեն «փախչել» ընտանեկան բռնությունից․ օրենքի 34-րդ հոդվածը նշում է, որ կինը, որը կգնա ծնողների տուն առանց ամուսնու թույլտվության՝ նույնիսկ բռնությունից խուսափելու համար, կարող է դատապարտվել մինչև 3 ամսվա ազատազրկման։ Նրան ապաստան տված ընտանիքի անդամները նույնպես կարող են դատապարտվել նույն պատժին։

Ռազմագերիներ