20 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում տարածվող տեղեկությունները և դրանց շուրջ կազմակերպվող քննարկումները, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն․ հայտնում է ԿԳՄՍՆ-Ն։

«Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի բարձրացմանը, այլ ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը։

Ասվածի վառ ապացույցը ներկայում հանրապետությունում ընթացող դպրոցաշինության լայնածավալ աշխատանքներն են, որոնց արդյունքում հանրապետության տարբեր բնակավայրերում պարբերաբար նոր դպրոցներ և մանկապարտեզներ են բացվում:

Ցավալի է, որ կրթության ոլորտը շահարկվում և թիրախավորվում է՝ հասարակության շրջանում անհիմն անհանգստություն և թյուրըմբռնումներ առաջացնելու նպատակով։

Հորդորում ենք կրթության ոլորտի զարգացմամբ իրապես մտահոգ քաղաքացիներին և մասնագիտական հանրույթին չտրվել տարբեր օրակարգեր սպասարկող ուժերի մանիպուլյացիաներին և առաջնորդվել բացառապես պաշտոնական ու հավաստի աղբյուրներով։

Նախարարությունը շարունակելու է գործել բաց և թափանցիկ՝ հանրությանը տրամադրելով ամբողջական, ճշգրիտ և փաստարկված տեղեկատվություն կրթության ոլորտում իրականացվող նախաձեռնությունների և ծրագրերի վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ