20 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավրովը և Արաղչին քննարկել են Ժնևում ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքները

Լավրովը և Արաղչին քննարկել են Ժնևում ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ժնևում ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքները. տեղեկացրել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։

«Արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ հաշվի առնելով Ժնևում կայացած ԱՄՆ-Իրան անուղղակի շփումների արդյունքները», – նշվել է հայտարարությունում։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանն աջակցում է բանակցային գործընթացին, որն «ուղղված է արդար քաղաքական և դիվանագիտական լուծումներ գտնելուն՝ հարգելով Իրանի օրինական իրավունքները՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի սկզբունքների»։

Զրույցի ընթացքում կողմերը նաև անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմանի հարցերի։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ