
Քաղաքապետարանն ինչո՞ւ է սկսում աշխատել, երբ բլոգերները նկարում ու սկսում են խոսել այդ խնդիրների մասին․ հարց՝ Երևանի փոխքաղաքապետին
Քաղաքապետարանն ինչո՞ւ է թերանում աշխատել, և սկսում է աշխատել, երբ բլոգերները նկարում ու սկսում են խոսել այդ խնդիրների մասին։ Այս հարցում ընդունո՞ւմ եք, որ դուք թերացել եք աշխատել․ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին հարց ուղղեց լրագրողը։
«Ձեր ասածից այնպիսի տպավորություն է, որ քաղաքապետարանն աշխատում է միայն բլոգերների շնորհիվ։ Թույլ տվեք չհամաձայնել։ Ես ձեզ ևս մեկ անգամ հավաստիացնում եմ, որ մենք առանց որևէ մեկի նկարելու այդ փոսերը տեսել ենք, քննարկել ենք՝ երբ աշխատանքները սկսել»,- ասաց նա։
Հեղեղատարների մասով՝ մաքրման աշխատանքներ իրականացվելո՞ւ են։
«Այդ հարցն իրականացնում է քաղաքապետարանը, բայց նաև «Վեոլիա ջրի» հետ է կապված։ Բայց քաղաքապետարանը նույնպես մասնակցում է մաքրման աշխատանքներին»,-ասաց պաշտոնյան։


