20 Փտր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անհայտ նվիրատուն Ճապոնիայի Օսակա քաղաքին 21 կգ ոսկի է նվիրաբերել՝ ջրամատակարարման համակարգը վերականգնելու համար

Անհայտ նվիրատուն Ճապոնիայի Օսակա քաղաքին 21 կգ ոսկի է նվիրաբերել՝ ջրամատակարարման համակարգը վերականգնելու համար

Ճապոնիայի Օսակա քաղաքը 21 կգ ոսկե ձուլակտորներով նվիրատվություն է ստացել՝ ջրամատակարարման հնացած համակարգը վերականգնելու համար․ գրում է BBC-ն։

Ձուլակտորները, որոնց արժեքը գնահատվում է 3,6 միլիոն դոլար, նվիրաբերվել են անցյալ տարվա նոյեմբերին։ Նվիրատուն ցանկացել է անանուն մնալ․ հայտարարել է Օսակայի քաղաքապետ Հիդեյուկի Յոկոյաման։

Գրեթե 3 միլիոն բնակչություն ունեցող Օսական առևտրային կենտրոն է։ Այն բնակչության թվով երկրի երրորդ ամենամեծ քաղաքն է։ Սակայն, ինչպես ճապոնական շատ քաղաքներում, Օսակայի ջրամատակարարման և կոյուղու խողովակները հնանում են, ինչը լուրջ մարտահրավեր է։

Քաղաքապետի խոսքով՝ նույն խորհրդավոր նվիրատուն նախկինում 500․000 ճապոնական իեն (մոտ 3․200 դոլար) էր տրամադրել քաղաքային ջրամատակարարման համակարգերի համար:

Քաղաքի ջրամատակարարման բյուրոն շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար՝ նշելով, որ այն կօգտագործի լավ նպատակներով։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ լրացել է Ճապոնիայի ջրատար խողովակների ավելի քան 20%-ի՝ 40 տարվա օրինական ծառայության ժամկետը։

 

Ռազմագերիներ