27 Դեկ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայի Սենատում քննարկել են ՀՀ-ին զենքի մատակարարումն ու կոչ են արել CAESAR հրետանային զենք մատակարարել

Ֆրանսիայի Սենատում քննարկել են ՀՀ-ին զենքի մատակարարումն ու կոչ են արել CAESAR հրետանային զենք մատակարարել

Ֆրանսիայի սենատի պաշտպանության հանձնաժողովում  2021 թվականի
ռազմական բյուջեի քննարկումների ժամանակ խոսվել է Հայաստանի համար Thales ընկերության
3 հատ GM200 ռադարի պատվերի և MISTRAL «երկիր-օդ» հրթիռների մատակարարման մասին:

Անդրադարձ է արվել նաև ֆրանսիական Arquus ընկերության կողմից
24 միավոր Bastion զրահամեքենայի մատակարարման և ներկայումս արտադրվող ևս 26 պատվերի
մասին, որոնք պետք է ուղարկվեն։ 

Զեկուցողները խոսել են Ուկրաինայի պատերազմից ու զուգահեռ տանելով
կարևորել Հայաստանին «պաշտպանական» սպառազինության մատակարարումը։

«Եկեք չկրկնենք նույն սխալները՝ ուշ մատակարարելով սարքավորումները,
որոնք անհրաժեշտ կլինեն ի սկզբանե։ Ահա թե ինչու մենք պետք է արագ արձագանքենք Հայաստանի
իշխանությունների բոլոր խնդրանքներին, մասնավորապես՝ հրետանու անհրաժեշտության վերաբերյալ։
Զեկուցողները խորհուրդ են տալիս, որ CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը հնարավորինս
շուտ ուսումնասիրել»,-ասվել է քննարկման ժամանակ: