20 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Արատտա» ֆուտբոլային ակումբ. «ԱքսելՄոնդրիան»-ի ստեղծած նոր բրենդի նորամուտը

«Արատտա» ֆուտբոլային ակումբ. «ԱքսելՄոնդրիան»-ի ստեղծած նոր բրենդի նորամուտը

«ԱքսելՄոնդրիան» հեղինակության կառավարման ընկերությունը «Կերտելով ժառանգություն․ հայկական մանկապատանեկան ֆուտբոլի նոր դարաշրջան» վերտառությամբ միջոցառման ընթացքում ներկայացրել է «Արատտա» մանկապատանեկան ֆուտբոլային ակումբի բրենդինգը:

Բրենդի պատմությունը, փիլիսոփայության ու արքետիպի մշակումը ուսումնասիրվել է խորությամբ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր դետալ ու գունային համադրություն։ «Արատտան» Հայկական լեռնաշխարհի ամենազարգացած քաղաքակրթություն ունեցող վաղ պետական կազմավորումներից էր, որի շուրջ հետագայում հավաքվել են բազմաթիվ վաղ պետական կազմավորումներ: ԱքսելՄոնդրիանի թիմը վստահ է՝ ակումբը այդպես էլ կկերտի սեփական ուղին: Արքետիպային դիրքավորումով Արատտան տանուտեր է՝ ruler, որը խորհրդանշում է դիմացկունությունն  ու ուժը։

«ԱքսելՄոնդրիան» ընկերության համահիմադիր Շուշան Հարությունյանը համոզված է, որ այս բրենդի նորամուտը իր ձևաչափով նախադեպային կարող է դառնալ մարզական մյուս ակումբների համար՝ գրագետ մատուցմամբ հայտ ներկայացնելու դեպի մեծ սպորտ։

Ռազմագերիներ