20 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ նախարարին․ ի՞նչ են քննարկել

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ նախարարին․ ի՞նչ են քննարկել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիար Իմանալիևին․ տեղեկացնում են կառավարությունից։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2025 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների արձանագրած հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, տնտեսական աճի միտումներին, ինչպես նաև արտաքին առևտրի դինամիկային։

Կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային տնտեսական զարգացումների և գլոբալ մարտահրավերների հնարավոր ազդեցությունների շուրջ՝ ընդգծելով ԵԱՏՄ շրջանակում համակարգված քաղաքականության կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ