13 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՖԻՖԱ-ն պատրաստվում է փոխել ֆուտբոլի կանոնները

ՖԻՖԱ-ն պատրաստվում է փոխել ֆուտբոլի կանոնները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան դիտարկում է այսպես կոչված «Պրեստիանիի օրենքի» ներդրման հնարավորությունը. գրում է ArmSport.am-ը։

«Marca-ի փոխանցմամբ՝ ՖԻՖԱ-ի համապատասխան կոմիտեն կքննարկի այն ֆուտբոլիստներին պատժելու հարցը, որոնք մրցակցին վիրավորելիս փակում են բերանը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Բենֆիկա»-«Ռեալ Մադրիդ» (0:1) հանդիպման ժամանակ բախում էր տեղի ունեցել լիսաբոնյան թիմի վինգեր Ջանլուկա Պրեստիանիի և մադրիդցիների հարձակվող Վինիսիուս Ժունիորի միջև:

Դրվագներից մեկում Պրեստիանին բրազիլացուն դիմելիս բերանը ծածկել էր մարզաշապիկով։ Խաղից հետո լուրեր տարածվեցին, թե արգենտինացին ռասայական բնույթի վիրավորանք է հասցրել Վինիսիուսին»,- նշում է կայքը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ