20 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար կձեռնարկենք նաև անդրսահմանային քայլեր․ Էրդողան

Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար կձեռնարկենք նաև անդրսահմանային քայլեր․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չանքայայի պալատում կազմակերպված զոհված զինվորների ընտանիքների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, որ Անկարան երկրի անվտանգության ապահովման համար պատրաստ է քայլեր ձեռնարկել ոչ միայն իր սահմանների ներսում, այլև դրանցից դուրս․ գրում է «Ermenihaber»-ը։

«Նրա խոսքով՝ Թուրքիան ցանկացած սպառնալիք չեզոքացնում է «բնի մեջ»՝ առանց որևէ մեկից թույլտվություն ստանալու։ Էրդողանը նշել է, որ թուրքական զինված ուժերի և անվտանգության այլ կառույցների գործողությունների շնորհիվ ահաբեկչական կազմակերպությունների շարժունակությունը զգալիորեն սահմանափակվել է։ Նա նաև ընդգծել է, որ ռազմական արդյունաբերության ոլորտում վերջին 23 տարում Թուրքիան հասել է շուրջ 80 % տեղական արտադրանքի՝ արտադրելով անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ, նավեր, ուղղաթիռներ և այլ ռազմական տեխնիկա։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև «Ահաբեկչությունից զերծ Թուրքիա» նախաձեռնությանը՝ նշելով, որ վերջին ամիսներին անվտանգության ռիսկերի նվազեցման առումով գրանցվել է առաջընթաց թե՛ երկրի ներսում և թե՛ սահմաններից դուրս։ Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան կշարորւնակի վճռական քաղաքականությունը՝ պաշտպանելով ազգային շահերն ու պետական անվտանգությունը»,- նշել է լրատվամիջոցը։

 

Ռազմագերիներ