20 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վտանգավոր ձուկ՝ զինվորներին ու ոստիկաններին․ Վրաստանում ձերբակալվել է պահածո արտադրող ընկերության ղեկավարը

Վտանգավոր ձուկ՝ զինվորներին ու ոստիկաններին․ Վրաստանում ձերբակալվել է պահածո արտադրող ընկերության ղեկավարը

Վրաստանում ձերբակալվել է բանակին և ոստիկանությանը վտանգավոր պահածոներ (պահածոյացված ձուկ) մատակարարած ընկերության ղեկավարը․ հայտնում է «NGnewsgeorgia»-ն։

Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության հաղորդմամբ՝ կասկածյալը ձերբակալվել է կյանքի և առողջության համար սպառնալիք ներկայացնող կեղծ արտադրանք արտադրելու և տարածելու մեղադրանքով։

Քննության տվյալներով՝ 2025-ին մասնավոր ընկերությունը Ներքին գործերի և Պաշտպանության նախարարություններին մատակարարել շուրջ 24․1 տոննա պահածոյացված ձուկ՝ 380 792 լարի ընդհանուր արժողությամբ։

«Քիմիական և մանրէաբանական փորձաքննությունները ցույց են տվել, որ արտադրանքը պիտանի չէ օգտագործման համար, իսկ դրա բաղադրությունը և սննդային արժեքը չեն համապատասխանել պիտակների վրա նշված տվյալներին»,- նշում է աղբյուրը։

 

Ռազմագերիներ