
2025-ին ՀՀ-ում ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմել է մոտ 9500 դոլար․ Պապոյան
Հայաստանի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) 2025թ․ կազմել է 11 տրլն 317 մլրդ 508.7 մլն ՀՀ դրամ կամ ավելի քան 29,2 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7․2%․ Facebook-ի իր էջում գրել է Էկոնոմիկկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«2025-ին Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 3 մլն 666 հազ. 540 ՀՀ դրամ կամ 9474 դոլար»,- նշել է նա։


