
10% մաքսատուրք կսահմանվի բոլոր ներմուծումների վրա. Թրամփ
Գերագույն դատարանի որոշումը մաքսատուրքերի վերաբերյալ խորապես հիասթափեցնող է. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես ամաչում եմ դատարանի որոշ անդամների համար, ամաչում եմ՝ մեր երկրի համար ճիշտը անելու քաջությունը չունենալու համար»,- ասել էր նա։
Թրամփը հայտարարել է, որ 10% մաքսատուրք կսահմանի բոլոր ներմուծումների վրա և որոշ մաքսատուրքեր կթողնի անփոփոխ։


