19 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել

«ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, քաղաքացու դիմումի-բողոքի հիման վրա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան 143 հասցեում գործող բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ. հայտնում է տեսչական մարմինը։

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող դիզելային վառելիքի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։

Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ