Լավրովն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային ներկա իրավիճակը
Ադրբեջանի և Ռուսաստանի
ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել
են երկկողմ համագործակցությունը և իրավիճակը տարածաշրջանում։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նշվում է, որ հեռախոսազրույցն
այսօր է տեղի ունեցել։
«Սերգեյ Լավրովն ու
Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկկողմ համագործաակցությանը վերաբերող օրակարգային
հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող ընթացիկ իրավիճակը»,- նշված է հաղորդագրության
մեջ։