
Երևանում բախվել են «Skoda»-ն ու մոտոցիկլը․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. Shamsynan.com
Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:20-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Միկոյան 64/1 շենքի դիմաց բախվել են 36-ամյա Միքայել Մ.-ի առանց համարանիշի մոտոցիկլն ու Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Արգամ Ք.-ի վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենան․ գրում է Shamshyan.com-ը։
Մոտոցիկլետի վարորդը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մոտոցիկլավարը զրկված է եղել այն վարելու իրավունքից։


