21 Փտր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շենգավիթում բախվել են «Toyota RAV4»-ն ու «Jeep Compass»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է, 4 վիրավորներից մեկն անչափահաս է․ Shamshyan. com

Շենգավիթում բախվել են «Toyota RAV4»-ն ու «Jeep Compass»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է, 4 վիրավորներից մեկն անչափահաս է․ Shamshyan. com

Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում Բագրատյաց պողոտա – Եղիշե Թադևոսյան փողոցի խաչմերուկում բախվել են «Jeep Compass» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ անչափահասը՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Ռազմագերիներ