18 Մար
2026
5° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի և Բելառուսի գեղասահորդները չեն մասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը

Ռուսաստանի և Բելառուսի գեղասահորդները չեն մասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը

Ռուսաստանի և Բելառուսի անձնագրեր ունեցող գեղասահորդները չեն կարողանա մասնակցել Պրահայում կայանալիք 2026 թվականի աշխարհի առաջնությանը․ հայտնել է Միջազգային չմշկասահքի միության մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի և Բելառուսի անձնագրեր ունեցող չմշկասահորդները չեն կարողանա հրավերներ ստանալ կամ մասնակցել Միջազգային չմշկասահքի մրցումներին։ Բացառություն է արվել 2026 թվականի Միլանի Կորտինայում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի որակավորման մրցումների համար»,- հայտարարել է միությունը։

Նշենք, որ Ռուսաստանի և Բելառուսի անձնագրերով մարզիկների մասնակցության սահմանափակումը 2026 թվականի աշխարհի առաջնություններին պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով կիրառված միջազգային սպորտային պատժամիջոցներով։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ