21 Փտր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն վեցերորդ անգամ ժամանել է Կիև

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն վեցերորդ անգամ ժամանել է Կիև

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Ուկրաինայում հակամարտության սկսվելուց ի վեր վեցերորդ անգամ է ժամանել Կիև․ այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Telegram ալիքում։

«Մեր ֆրանսիացի ընկերները գեներատորներ են բերել, որոնց խիստ կարիքը Կիևը ուներ էներգետիկ ճգնաժամի պայմաններում։ Այսօր ժամանել է չորս գեներատոր։ Մենք առաջիկա օրերին սպասում ենք ևս չորսին»,- գրել է նա։

Կլիչկոն, ի նշան շնորհակալության, պատվո շքանշանով է պարգևատրել Իդալգոյին։

Ռազմագերիներ