21 Փտր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շվեդիան և Գերմանիան կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Իրանը

Շվեդիան և Գերմանիան կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Իրանը

Գերմանիան և Շվեդիան կոչ են արել իրենց երկրի քաղաքացիներին լքել Իրանը, նման հայտարարություններով են հանդես եկել երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունները։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը ամբողջ տարածաշրջանում «չափազանց անկայուն և լարված» իրավիճակով պայմանավորված։

Նախարարությունը զգուշացրել է ճանապարհորդներին ռազմական բախումների վտանգի մասին։

«Ամեն պահի կարող է փակվել օդային տարածքն ու մտցվել չվերթների սահմանափակումներ», – ասվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Գերմանիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել ցույցերի մասնակցությունից ձերբակալության վտանգի պատճառով։

Շվեդիայի իշխանությունները չեն կարողանա օգնել Իրանից տարհանման հարցում անհրաժեշտության դեպքում, զգուշացրել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմյոր Ստեներգարդը։

«Շվեդները պետք է լքեն Իրանը հիմա, քանի դեռ կարող են, և ոչ թե սպասեն», – գրել է նախարարը սոցիալական ցանցերում։

Ռազմագերիներ