21 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի կառավարության լռությունն այս դատավճիռների հարցում ո՛չ զգուշավորություն է և ո՛չ էլ դիվանագիտություն․ Թաթոյան

Հայաստանի կառավարության լռությունն այս դատավճիռների հարցում ո՛չ զգուշավորություն է և ո՛չ էլ դիվանագիտություն․ Թաթոյան

Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին և մյուսներին դատում են նրա համար, որ նրանք հայ են, որ չհրաժարվեցին հայ լինելուց հայկական հողի վրա…որ չվերացան, ինքնակազմակերպվեցին, որ պաշտպանեցին ընտանիքներ, որ կրթեցին երեխաներ…որ ապրեցին․ այս մասին գրել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Եթե այսօր հայերին դատում են, որովհետև նրանք հայ էին Շուշիում և Ստեփանակերտում։ Վաղը նույն հիմքով կփորձեն դատել մեզ, որովհեև հայ ենք և Մարտունիում ու Գյումրիում, Արարատում ու Երևանում։

Հայաստանի կառավարության լռությունն այս դատավճիռների հարցում ո՛չ զգուշավորություն է և ո՛չ էլ դիվանագիտություն… »,-գրել է նա։

Ռազմագերիներ