22 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արա Զոհրաբյանը խոսել է Կաթողիկոսին ներկայացված մեղադրանքի մասին

Արա Զոհրաբյանը խոսել է Կաթողիկոսին ներկայացված մեղադրանքի մասին

Փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Վեհափառին առնչվող քրեական հետապնդմանը՝ նշելով, որ նա մեղադրյալի կարգավիճակ ունի, և մեղադրվում է դատական ակտի կատարումը խոչընդոտելու համար։

Փաստաբանն ընդգծել է, որ Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ։

Զոհրաբյանը նաև անդրադարձել է Գարեգին Բ-ի տնօրինությունները վերացնելու վերաբերյալ կարգալույծ հոգևորականներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցերին։

«Դատարանը պարտավորեցրել է վերականգնել այս անձանց հոգևոր հովվի պաշտոնում․ ստացվում է, որ աշխարհիկ մարդիկ անելու են հոգևորականին բնորոշ գործառույթներ՝ դատարանի որոշմամբ։ Ես այսպիսի խայտառակ որոշման իմ մասնագիտական կյանքում չեմ հանդիպել։ Հավատացեք՝ շատ անարդարությունների եմ հանդիպել իմ վստահորդների, իմ նկատմամբ, բայց այս մասշտաբի լկտի անարդարության չեմ հանդիպել, որովհետև դատավորը չի կարող ներխուժել այս կյանք։ Շատ վախենալու բան է արել իշխանությունը և այդ դատավորներն էլ, ցավոք, դարձել են այս իշխանության ձեռքին որպես միջոց», – ասել է նա։

Ռազմագերիներ