23 Փտր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեքսիկայում քաոս է․ հայտնի նարկոբարոնի են սպանել, ինչը հանգեցրել է ավերածությունների

Մեքսիկայում քաոս է․ հայտնի նարկոբարոնի են սպանել, ինչը հանգեցրել է ավերածությունների

Մեքսիկայի Խալիսկո նահանգում կիրակի անվտանգության ուժերը սպանել են «Նոր սերունդ» նարկոկարտելի առաջնորդ Նեմեսիո Ռուբեն Օսեգերա Սերվանտեսին՝ Էլ Մենչոյին․ գրում է Euronews-ը։

Նշվում է, որ նարկոբարոնը Մեքսիկայի կառավարության ամենամեծ մրցանակն էր Թրամփի վարչակազմին՝ նարկոկարտելների դեմ նրա պայքարի ֆոնին։

Էլ Մենչոյի մահին բուռն է արձագանքել նրա ղեկավարած կարտելը․ ի պատասխան իրենց ղեկավարի սպանության՝ կարտելի անդամներն այրել են մեքենաներ ու ավերածություններ գործել։

Ըստ պարբերականի՝ Խալիսկոյի կենտրոն Գվադալախարան կիրակի երեկոյան վերածվել է ուրվական քաղաքի, իսկ երկուշաբթի մի քանի նահանգների դպրոցներում դասերը չեղարկվել են։ Խալիսկոյի, Միչոականի և Գուանախուատոյի իշխանությունները հայտնել են առնվազն 14 զոհի մասին, այդ թվում՝ Ազգային գվարդիայի 7 զինծառայողի։

Ռազմագերիներ