
Մետրոյի «Աջափնյակ» կայարանին հարող տարածքում բիզնես կենտրոն կամ այլ շինություն է նախատեսվում կառուցել
Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանին հարող տարածքում բիզնես կենտրոն կամ այլ շինություն է նախատեսվում կառուցել․ քաղաքաշինական ներդրումային ծրագիր իրականացնելու երկփուլ մրցույթ է կայացել․ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը։
«Մարտի 3-ը վերջնաժամկետն է առաջարկների ներկայացման, դրանից հետո կամփոփենք։ Մենք ակնկալում ենք, որ հունիսի կեսից աշխատանքները կմեկնարկեն»,- ասաց նա քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Ավինյանի խոսքով՝ նպատակն է Աջափնյակի մետրոկայարանի կառուցման հատվածում ունենալ բիզնես տրամաբանությամբ հետաքրքիր շինություն, որը որոշակիորեն կմեղմի կայարանի կառուցման ծախսերը։


