23 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիայում պանդոկի տերը հաճախորդներին իր մեքենայով տանում է տուն՝ ապահովելով նրանց անվտանգ վերադարձը

Մեծ Բրիտանիայում պանդոկի տերը հաճախորդներին իր մեքենայով տանում է տուն՝ ապահովելով նրանց անվտանգ վերադարձը

Բրիտանացի Փոլ Հարթֆիլդն իր պանդոկի հաճախորդներին միշտ առաջարկում է իր սև մեքենայով տուն ուղեկցել՝ հույս ունենալով, որ այս հետաքրքիր ծառայությունը կապահովի նրանց անվտանգ տուն վերադարձը․ նա ցանկանում է վստահ լինել, որ հաճախորդներն ալկոհոլ օգտագործելուց հետո ռիսկի չեն դիմի ու չեն նստի մեքենայի ղեկին․ գրում է The Telegraph-ը։

Հարթֆիլդը գումար չի գանձում մեքենայով տուն ուղեկցելու համար․ նա պարզապես խնդրում է հաճախորդներին գումար նվիրաբերել MND Association-ին՝ Մեծ Բրիտանիայի առաջատար բարեգործական կազմակերպություններից մեկին, որն աջակցում է շարժողական նեյրոնների հիվանդություն ունեցող մարդկանց։ Բարեգործական կազմակերպության ընտրությունը պայմանավորված է նրանով, որ պանդոկի մշտական ​​հաճախորդներից մեկի մոտ ախտորոշվել է շարժողական նեյրոնների հիվանդություն:

Անվճար տաքսի ծառայությունը, որը Հարթֆիլդը սկսել է 2025 թվականի նոյեմբերին, օգնել է մոտ 100 մարդու անվտանգ տուն վերադառնալ և դեկտեմբերին բարեգործական կազմակերպության համար հավաքել է 700 ֆունտ ստեռլինգ (947 դոլար)։ Սակայն անցած ուրբաթ, տեղական թերթում անվճար տրանսպորտի մասին հոդվածի հրապարակումից հետո, Աշֆորդի քաղաքային խորհուրդը տեղեկացրել է պանդոկի տիրոջը, որ նա այլևս չի կարողանա ծառայությունը մատուցել։

Տեղական պաշտոնյաները որոշել են, որ, չնայած գարեջրատան տերը փորձում է օգնել հաճախորդներին անվտանգ տուն հասնել, օրենքի համաձայն՝ սա համարվում է տաքսի ծառայության մատուցում, իսկ քանի որ նա չունի անհրաժեշտ լիցենզիան, ստիպված պետք է լինի դադարեցնել ծառայությունը։

Ռազմագերիներ