23 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ջեֆրի Էփշտեյնը գաղտնի փաստաթղթերը թաքցրել է ԱՄՆ-ի տարբեր պահեստներում․ The Telegraph

Ջեֆրի Էփշտեյնը գաղտնի փաստաթղթերը թաքցրել է ԱՄՆ-ի տարբեր պահեստներում․ The Telegraph

Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնն ԱՄՆ-ի տարբեր մասերում գտնվող գաղտնի պահարաններում համակարգիչներ ու լուսանկարներ է թաքցրել իշխանություններից․ հայտնում է The Telegraph-ը։

Լրատվամիջոցի բացահայտած փաստաթղթերը ցույց են տալիս, որ ֆինանսիստը վճարել է մասնավոր խուզարկուներին՝ Ֆլորիդայի իր տնից սարքավորումներ հանելու համար՝ փորձելով կանխել քննիչների կողմից դրանց հայտնաբերումը։

Նա վարձակալել է 6 պահեստային տարածք ԱՄՆ-ում և դրանք օգտագործել է տարբեր իրեր, այդ թվում՝ Կարիբյան ավազանում գտնվող իր սեփական կղզու՝ Լիթլ Սեյնթ Ջեյմսի համակարգիչները պահելու համար։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է Էփշտեյնի գործով 3 միլիոն նոր փաստաթուղթ։

Ռազմագերիներ