23 Փտր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնի է՝ ով է եղել Թրամփի կալվածք ներխուժած անձը

Հայտնի է՝ ով է եղել Թրամփի կալվածք ներխուժած անձը

ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալների կողմից Մար-ա-Լագո կալվածքի մոտ սպանված տղամարդը նույնականացվել է․ նա 21-ամյա Օսթին Թաքեր Մարտինն է՝ Քեմերոնից (Հյուսիսային Կարոլինա). գրում է The New York Post-ը։

Սոցցանցերի գրառումների համաձայն՝ Մարտինի ընտանիքը նրան փնտրում էր շաբաթ երեկոյից։ Նրա մայրը՝ Մելիսա Մարտինը, սոցցանցի իր էջում հայտնել է նրա անհետացման մասին։

Մարտինի սոցցանցային էջերը ցույց են տալիս, որ նա սիրում էր նկարել գոլֆի դաշտի բնապատկերներ։ Նրա ինստագրամյան էջը ներառում է ջրաներկերի և սև-սպիտակ ուրվագծերի շարք, որոնց մեծ մասը, կարծես, պատկերում է Quail Ridge գոլֆի ակումբը, որը գտնվում է նրա տնից մոտավորապես 15-20 մղոն հյուսիս։ Նրա վերջին գրառումը եղել է 3 օր առաջ։

Մարտինի զարմիկ Բրեյդեն Ֆիլդսը Associated Press-ին ասել է, որ Մարտինը հանգիստ տղա էր, վախենում էր զենքերից, և որ նա սերում է Թրամփի հավատարիմ կողմնակիցների ընտանիքից։ Նա ասել է, որ Մարտինն աշխատել է գոլֆի ակումբում և իր աշխատավարձից ամեն ամիս գումար նվիրաբերել բարեգործությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալները կրակել ու սպանել են զինված տղամարդու, որն անօրինական կերպով մտել էր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մար-ա-Լագոյի կալվածք։ Գործակալները կալվածքի դարպասների մոտ նկատել են մոտ 20 տարեկան երիտասարդի՝ ձեռքին որսորդական հրացան և վառելիքով լի տարա։ Զենքը վայր դնելու հրահանգից հետո, երբ երիտասարդը չի ենթարկվել, նրանք կրակել են։

 

 

Ռազմագերիներ