
Եգիպտոս մուտքի վիզայի արժեքը կբարձրանա․ Cairo 24
2026 թվականի մարտի 1-ից Եգիպտոս մուտքի վիզայի արժեքը 25 դոլարից կբարձրանա մինչև 30 դոլար․ գրում է Cairo 24-ը։
«Զբոսաշրջային ընկերությունների պալատը հայտարարել է Եգիպտոս մուտքի կետերում մուտքի վիզաների արժեքի բարձրացման մասին: Մարտի 1-ից այն կկազմի 30 դոլար՝ 25 դոլարի փոխարեն», – նշում է լրատվամիջոցը:
Հայտարարության մեջ ասվում է, որ որոշումն ուղղված է զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ծառայությունների որակի բարելավմանը և զբոսաշրջային ոլորտում Եգիպտոսի մրցունակության բարձրացմանը։


