23 Փտր
2026
14° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին պահանջել է, որ Եվրոպան վճարի Ուկրաինայի պայմանագրային բանակի համար

Զելենսկին պահանջել է, որ Եվրոպան վճարի Ուկրաինայի պայմանագրային բանակի համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահանջել է, որ Եվրոպան վճարի Ուկրաինայի պայմանագրային բանակի համար։ Այդ մասին նա ասել է BBC-ի հետ զրույցում։

Նա նշել է, որ եվրոպական երկրները կարող են ֆինանսավորել զորահավաքային մոդելից պայմանագրային համակարգի անցումը։ Զելենսկին հիշեցրել է, որ Ռուսաստանում զինծառայողներին վարձատրում են պայմանագիրը ստորագրելուց հետո։ Նա պնդել է, որ Ուկրաինան կցանկանար հետևել օրինակին, բայց չունի միջոցներ։

«Ահա թե որտեղ կարող են օգնել եվրոպացիները։ Եվրոպացիները ներկայում չեն ֆինանսավորում այս ծրագիրը», – նշել է Ուկրաինայի նախագահը։

Ռազմագերիներ