27 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի հարցում աշխարհաքաղաքական խաղացողների մոտ լուռ կոնսենսուս գոյություն չունի, դա իշխանության հնարած կեղծ թեզն է․ Ավետիք Չալաբյան

Արցախի հարցում աշխարհաքաղաքական խաղացողների մոտ լուռ կոնսենսուս գոյություն չունի, դա իշխանության հնարած կեղծ թեզն է․ Ավետիք Չալաբյան

Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ Սենատն ընդունում է օրինագիծ, որով դատապարտվում
է Ադրբեջանը եւ Ադրբեջանի դեմ սանկցիաներ են կիրառվում, մենք տեսնում ենք, որ Եվրախորհրդարանն
ընդունում է օրինագիծ եւ պարտադրում է Եվրոպական կառավարություններին եւ Եվրոպական
հանձնաժողովին Ադրբեջանի դեմ պատժամ,իջոցներ կիրառել Արցախը հայաթափելու համար, ուստի
ոչ մի կոնսենսուս չկա. այս  մասին այսօր ԱԺ-ի մոտ տեղի ունեցող«ՀայաՔվե»
նախաձեռնության կողմնակիցների բողոքի ակցիայի ժամանակ ասել է «Հայաքվե» նախաձեռնության
համակարգող Ավետիք Չալաբյանը։

Չալաբյանի խոսքով՝  Արցախի հարցում աշխարհաքաղաքական
խաղացողների մոտ լուռ կոնսենսուս գոյություն չունի, դա իշխանության հնարած կեղծ թեզն
է:

«Կոնսենսուսի
մասին խոսում է այս իշխանությունը, որն, այո, կոնսենսուս ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի
հետ եւ փորձում է մնացածին խաբել, որ կա համաշխարհային կոնսենսուս: Այդպիսի կոնսենսուս
չկա, մի խաբնվեք»,-ասաց Չալաբյանը և հիշեցրեց, որ ԱՄՆ-ում գործում է 907 բանաձեւը, որը նախատեսում է, որ ԱՄՆ-ն
Ադրբեջանին չեն կարող որեւէ  ռազմական օգնություն հատկացնել։

«Հետագայում այդ բանաձեւը
ճշգրտվել է, ամեն տարի ԱՄՆ նախագահը իրավունք ուներ Կոնգրեսի համաձայնությամբ այդ բանաձեւի 
գործողությունը մեկ տարով չեղարկել: Հիմա Սենատը ընդունել է նոր օրինագիծ, որով ԱՄՆ
նախագահի այդ իրավունքը վերացվում է: Ուստի ես կարծում եմ՝ բոլորովին չի բացառվում,
որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ապագայում նաեւ ՌԴ-ն, փոխեն իրենց դիրքորոշումները եւ առնվազն նպաստեն,
որ Արցախի հայ բնակչությունը վերադառնա եւ նորից վերսկսվեն բանակցությունները Մինսկի
խմբի շրջանակներում եւ հենց Արցախի իքնորոշումը ճանաչելու տրամաբանությամբ: Պարզապես
մեզ պետք է ազատվել այն իշխանություններից, որոնք ցանկանալով օր առաջ առեւտուր սկսել
Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, պատրաստ են դրա համար զոհաբերել Արցախը»,-ասել է Չալաբյանը: