23 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
64-ամյա տղամարդն իրենց իսկ տանից 42 մլն դրամ է գողացել ու երկտող թողել․ «Ձյունանուշիս հետ գնում եմ կյանքս վայելեմ»

64-ամյա տղամարդն իրենց իսկ տանից 42 մլն դրամ է գողացել ու երկտող թողել․ «Ձյունանուշիս հետ գնում եմ կյանքս վայելեմ»

Հունվարի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրել է shamshyan.com-ը։

«Ժամը 02։50-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի բնակիչ 38-ամյա Արտակ Կ․-ի տանից կատարվել է գողություն, իսկ կատարողը նրա 64-ամյա հայրն է, ով գողացել է բնակարանում պահած 42 մլն ՀՀ դրամ գումարը և տանից դուրս է եկել անցած տարվա դեկտեմբերի 30-ին և այլևս չի վերադարձել, բայց թողել է նամակ՝ «ես իմ Ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»։

Տղան Երևանի քրեական ոստիկաններին հայտնել է, որ հայրը դեկտեմբերին իրենց տանից գաղտնի հափշտակել է 42 մլն դրամ գումար, հեռացել է տնից և կապ չի հաստատում իրենց հետ։

«Նա ոստիկաններին հայտնել է նաև, որ իր տեղեկություններով՝ հայրը մի աղջկա հետ բնակվում է Երևանի հյուրանոցներից մեկում։ Երևանի քրեական ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ»,- նշել է լրատվամիջոցը։

Ռազմագերիներ