23 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը քննարկում է Իրանին լայնածավալ հարված հասցնելու հնարավորությունը․ NYT

Թրամփը քննարկում է Իրանին լայնածավալ հարված հասցնելու հնարավորությունը․ NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին լայնածավալ հարված հասցնելու հնարավորությունը, եթե բանակցությունները կամ սկզբնական սահմանափակ հարվածը չհանգեցնի ցանկալի արդյունքի․ գրում է The New York Times-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։

«Նախագահ Թրամփը խորհրդականներին ասել է, որ եթե դիվանագիտությունը կամ ԱՄՆ-ի սկզբնական հարձակումը չհանգեցնի Իրանի՝ միջուկային ծրագրից հրաժարվելուն, նա առաջիկա ամիսներին կքննարկի շատ ավելի մեծ հարձակում՝ ուղղված երկրի ղեկավարներին իշխանությունից հեռացնելուն»,- գրում է թերթը՝ հղում անելով ԱՄՆ ներկառավարական քննարկումներին ծանոթ աղբյուրներին։

Թերթի աղբյուրները նշել են, որ չնայած վերջնական որոշում դեռևս չի կայացվել, Թրամփը հակված է Իրանին սահմանափակ հարված հասցնելուն՝ երկրի իշխանություններին ցույց տալու համար, որ ԱՄՆ-ի հետ գործարքը լավագույն տարբերակն է։

Միևնույն ժամանակ՝ ռազմական աղբյուրները թերթին հայտնել են, որ USS Gerald Ford ավիակիրների խումբն արդեն մտել է Միջերկրական ծով՝ Մերձավոր Արևելք ուղևորվելու ճանապարհով, և շուտով կլինի Իսրայելի ափերի մոտ։

Ուրբաթ ԱՄՆ նախագահը, պատասխանելով հարցին, թե նա պլանավորո՞ւմ է արդյոք սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, ասել է, որ դիտարկում է այս հնարավորությունը։

 

 

 

Ռազմագերիներ