
ԱՄՆ Արևելյան ափի որոշ հատվածներում տեղացել է ավելի քան կես մետր ձյուն
ԱՄՆ Արևելյան ափի որոշ հատվածներում ուժեղ փոթորկի պատճառով տեղացել է ավելի քան կես մետր ձյուն․ գրում է BBC-ն՝ հղում անելով ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությանը։
Ձմեռային փոթորկի մասին նախազգուշացումներ են արվել Հյուսիսային Կարոլինայից մինչև Մեն նահանգի հյուսիսային հատված․ նման նախազգուշացումներ են արվել նաև Կանադայի արևելյան որոշ հատվածներում։
Երկուշաբթի ԱՄՆ-ից և դեպի ԱՄՆ ավելի քան 5000 չվերթ է չեղարկվել․ հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։


